Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Ավելորդ քաշով պատանիները ապագայում կարող են ամլանալ

Ավելորդ քաշով պատանիները ապագայում կարող են ամլանալ

 

Չաղլիկ պատանի`14-20 տարեկան տղաները մինչև 50% նվազ տեստոստերոն ունեն, քան նորմալ կազմվածքով իրենց հասակակիցները, ինչը կտրուկ բարձրացնում է անպտղության վտանգը ապագայում, նշվում է ԱՄՆ Բուֆալո Համալսարանի կատարած հետազոտության մեջ, որին հղում է կատարելով հոդված է հրապարակել The Daily Mail-ը:

 

Դեռևս 2004թ. ապացուցվել էր, որ գեր մարդկանց և շաքարային 2 տիպի դիաբետ ունեցողների մոտ տեստոստերոնը ցածր է (հիպոգոնադիզմ):

 

Այս հետազոտությամբ գիտնականները որոշել են ուսումնասիրել առանց շաքարախտի պատմության 25 գեր երիտասարդների ողջ հորմոնալ ֆոնը: Ընդգրկված է եղել նաև 25 հոգանոց վերահսկվող խումբ:

 

Նրանցից ամեն առավոտ արյուն է վերցվել ընդհանուր և ազատ տեստոստերոնի և էստրադիոլի մակարդակի որոշման համար: Այսպես, ցածր տեստոստերոն ունեցող պատանիները հաճախ ավելորդ քաշի խնդիր են ունեցել:

 

Ինչպես նաև, պատանեկան ավելորդ քաշի իրավիճակում, մարդու մոտ առավել ակտիվանում է աբդոմինալ ճարպակալումը, նվազում է մկանային մասսան և ինսուլինային դիմադրություն է զարգանում:

 

Գիտնականների եզրահանգումն այն է, որ պատանեկան գիրությունը ուղիղ ճանապարհ է դեպի շաքարախտ և ամլություն:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ